Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 18-19.2012

Առողջությունը թանկ է հարստությունից

Առողջությունը թանկ է հարստությունից

2012 թվականն առողջապահության համակարգի համար բեկումնային տարի էր: Ինչպես հայտնի է, հանրապետության նախագահը խնդիր է դրել կանոնակարգել ինչպես դեղերի, այնպես էլ բժշկական օգնության եւ սպասարկման ոլորտներում ու գնման գործընթացներում առկա թերություններն ու բացթողումները, որոնք բնակչության դժգոհությունների տեղիք են տվել: 

 

Նախարարությունն այդ նպատակով կազմեց «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության և դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրների լուծման ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը», որ հաստատվեց ՀՀ կառավարության կողմից: Այն առաջիկա 6-7 ամսվա ընթացքում մեր աշխատանքի ուղեցույցն է լինելու:

 

Դեղերի ոլորտում առկա խնդիրներն անհնար կլիներ լուծել առանց նոր օրենքի մշակման ու ընդունման, որին կհաջորդի բազմաթիվ ենթաօրենսդրական ակտերի մշակումը: 

 

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի արդեն շրջանառության մեջ դրված նախագծում ամրագրված դրույթներով իրական երաշխիքներ կստեղծվեն մեր ազգաբնակչությանը մատչելի, որակյալ, արդյունավետ եւ անվտանգ դեղերով ապահովելու համար: 

 

Միաժամանակ լուրջ աշխատանքներ են տարվում ինչպես բժշկական օգնության եւ սպասարկման որակի, այնպես էլ բուժաշխատողների աշխատանքային պայմանների բարելավման, նրանց աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ: 

 

Երկար տարիների ընթացքում առողջապահության համակարգում կուտակված ոչ բոլոր խնդիրներին է հնարավոր արագ լուծումներ տալ: Կարեւորն այն է, որ կարողանանք այնպիսի մեխանիզմներ ու չափորոշիչներ մշակել, որ համակարգի առջեւ ծառացած հիմնախնդիրները վերջնական լուծում ստանան: 

 

Աշխատանքների հստակ կազմակերմանը մեծապես կնպաստեն նախարարությունում մշակվող պետական պատվերի շրջանակներում անվճար բուժօգնության կազմակերպման չափորոշիչները: Շուտով իմ հրամանով կհաստատվեն նաեւ այն հիվանդությունների բուժման սխեմաները, որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային եւ հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը հիվանդներին տրվում են անվճար: 

 

Լուրջ, ծրագրված աշխատանքներ են տարվում մարզերի առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ: Կարևորվում են թե´ ֆինանսական, թե´ տեխնիկական, և թե´ կադրային հագեցվածության հարցերը:

 

ՀՀ նախագահի հանձնարարությամբ նախարարությունն արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքներ տանել նաև պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման ուղղությամբ, որպեսզի կարողանանք 2014 թվականից այն աստիճանաբար ներդնել: 

 

Որակյալ բժշկական ծառայության մատուցումը մեր գերխնդիրն է, որի կարևորագույն պայմաններից են նաև ժամանակակից տեխնոլոգիաների, բուժական մեթոդների ներդրումը և բարձրակարգ մասնագետների առկայությունը:

 

Հայաստանում բժշկությունը շատ ու շատ ուղղություններով համապատասխանում է միջազգային չափորոշիչներին և բազմաթիվ բժշկական կենտրոններ ունենք, որոնք ոչնչով չեն զիջում միջազգային համանման կլինիկաներին: 

 

Սակայն մենք պետք է հասնենք նրան, որ ցանկացած բժշկական միջամտություն ունենա ապացուցողական բարձր արժեք և լինի գիտականորեն հիմնավորված: Դա վերաբերում է նաև դեղամիջոցների կիրառմանը:

 

2013 թվականին պետական բյուջեով նախատեսված է իրականացնել առողջապահական 50 ծրագիր: Կարևորվելու է առողջապահական ծրագրերի արդյունավետությունը, նպատակաուղղվածությունը և հասցեականությունը: Կշարունակի զարգանալ բուժօգնության առաջնային օղակը, որտեղ կիրականացվեն սրտանոթային, ուռուցքաբանական և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերմանն ուղղված ծրագրեր: Հանրապետության մի շարք մարզերում կկառուցվեն, կվերանորոգվեն և կվերազինվեն բժշկական նոր կենտրոններ: 

 

Մենք պիտի շարունակենք հետևողականորեն կյանքի կոչել բարեփոխումների մեր ծրագրերը: Այդ ամենի, ինչպես նաև մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավման, մեր մասնագետների սրտացավ ու բանիմաց վերաբերմունքի շնորհիվ պիտի հասնենք նրան, որ վերականգնենք բժիշկ-հիվանդ նախկին փոխվստահությունը: 

 

Մաղթում եմ, որ 2013 թվականը բոլորի համար լինի առողջության, խաղաղության և բարեկեցության տարի: 

Հեղինակ. Դերենիկ Դումանյան ՀՀ առողջապահության նախարար
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 18-19.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. blog.i.ua
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կենսառիթմերը` բուժմանն օգնական
Կենսառիթմերը` բուժմանն օգնական

Մարդու օրգանիզմի բոլոր օրգանները ենթարկվում են որոշակի կենսառիթմերի և դրանց առանձնահատկություններն իմանալիս կարելի է ազդել բուժման գործընթացի վրա և արագացնել ապաքինումը...

Թերապիա
Լիցենզավորման գործընթացի բարելավումը
Լիցենզավորման գործընթացի բարելավումը

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվեց լիցենզավորման գործընթացի բարելավման հարցը...

Հավաստագրերը կտեղայնացվեն

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ մարզպետարանների առողջապահության վարչությունների ու բաժինների պետերը ներկայացրեցին մարզային ենթակայության...

Սիբիրյան խոցի առումով իրավիճակը վերահսկելի է

Այսօրվա դրությամբ բակային համայցերի արդյունքում արձանագրվել է սիբիրյան խոցին բնորոշ ախտանշաններով կասկածելի ընդամենը 55 դեպք, որից 10-ը լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է...

Ծննդատներում տեսակցություններն անվճար կդառնան

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի նոյեմբերի 27-ի թիվ 2731-Ա հրամանով դեկտեմբերի 1-ից ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում հաստատվել է վճարովի ոչ բժշկական ծառայությունների մատուցման...

Հրատապ թեմա Հայաստանում
Քարե «հյուրը». ինչու՞ է առաջանում միզաքարային հիվանդությունը
Քարե «հյուրը». ինչու՞ է առաջանում միզաքարային հիվանդությունը

Ինչու՞ է առաջանում միզաքարային հիվանդությունը: Ինչպես է այն դրսևորվում: Ինչպես այն բուժել և կանխարգելել...

Միզային համակարգ Թերապիա
ՁԻԱՀ-ն անհետացող վարա՞կ է դառնում

Մոտակա տարիներին հնարավոր է, որ ՁԻԱՀ-ը «XX և XXI դարերի անբուժելի ժանտախտի» խմբից վերջնականապես անցնի անհետացող վիրուսային ինֆեկցիաների շարքին: ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ ՄԻԱՎ-հվանդացությունն ամբողջ աշխարհում շարունակում է նվազել...

Վարակաբանություն Վեներաբանություն
Խոլեսթերինի ավելցուկի վնասը

Ինչու է խոլեսթերինը այդքան վնասակար համարվում: Բանն այն է, որ անոթի պատերին հավաքված խոլեսթերինային կուտակները պատերը հաստացնում են, անոթի լուսանցքը նեղանում է, արյան մատակարարումը վատանում է...

Սրտանոթաբանություն Թերապիա
Բուժիչ դեկոլտե/լանջաբացվածք
Բուժիչ դեկոլտե/լանջաբացվածք

Գիտնականներն անցկացնելով հատուկ հետազոտություն պարզել են, որ կանացի բաց կրծքին նայելը երկարացնում է տղամարդկանց կյանքը: Ըստ գերմանացի գիտնականների հետազոտության տվյալների...

Առողջ կին
Կրճատել մայրական և նորածնային հիվանդացությունն ու մահացությունը

Առողջության առաջնային պահպանման օղակի և ուղեգրումների համակարգի բարելավման միջոցով մայրական և նորածնային հիվանդացության ու մահացության կրճատումը Հայաստանում նոր թափ է ստացել և արձանագրված դրական արդյունքներն ակնհայտ են...

Մանկական հիվանդություններ Հրատապ թեմա Հայաստանում
Ապրել հասարակությանն ինտեգրված, առողջ ապրելակերպով
Ապրել հասարակությանն ինտեգրված, առողջ ապրելակերպով

Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերը յուրաքանչյուր պետության համար մնում են առաջնային, որովհետև հաշմանդամ, անկախ այն բանից, հաշմանդամությունը բնածին է, թե ձեռքբերովի...

Հրատապ թեմա Հայաստանում
Քաղցկեղ հրահրում են հորմոնները

Էստրոգեն հորմոնը կարող է նպաստել թոքերի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման, այդ թվում այս հիվանդությունների խորացման, եթե մարդը ծխում է...

Ուռուցքաբանություն Ներզատաբանություն Թերապիա
ՁԻԱՀ-ը յուրաքանչյուրի պնդիրն է
ՁԻԱՀ-ը յուրաքանչյուրի պնդիրն է

Մեր հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը...

Մաշկաբանություն Հրատապ թեմա Հայաստանում Վեներաբանություն
ՄԻԱՎ/ԶԻԱՀ. թվեր և փաստեր

  • ԶԻԱՀ-ն առաջին անգամ ախտորոշվել է 1981 թվականին ԱՄՆ-ում և արդեն աշխարհում 60 միլիոն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այսօր ամեն օր ՄԻԱՎ-ով վարակվում է 15-24 տարեկան մոտ 2400 երիտասարդ...

Թվեր և փաստեր Վարակաբանություն Վեներաբանություն
Կեսարյան հատման բացարձակ ցուցումներ
Կեսարյան հատման բացարձակ ցուցումներ

Շատ հաճախ այն կանանց մոտ, ում նշանակում են կեսարյան հատում, հարց է առաջանում. այդքան անհրաժե՞շտ է, արդյոք, այդ վիրահատությունը կամ հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերությունը...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ